Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ կլի­նի, ե­թե ՍԴ դա­տա­վոր­նե­րը հան­րաք­վեի նա­խորդ օ­րը հայ­տա­րա­րեն պաշ­տո­նը թող­նե­լու մա­սին

Ի՞նչ կլի­նի, ե­թե ՍԴ դա­տա­վոր­նե­րը հան­րաք­վեի նա­խորդ օ­րը հայ­տա­րա­րեն պաշ­տո­նը թող­նե­լու մա­սին
11.02.2020 | 03:07
Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վե նա­խա­ձեռ­նե­լուց ա­ռաջ իշ­խա­նու­թյու­նը, ըստ երևույ­թին, մեկ հան­գա­մանք հաշ­վի չի ա­ռել. ի՞նչ է լի­նե­լու, ե­թե նախ­քան հան­րաք­վեն սա­հ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գահն ու դա­տա­վոր­նե­րը հայ­տա­րա­րեն, որ դա­դա­րեց­նում են պաշ­տո­նա­վա­րու­մը: «Ի­րա­տե­սը» հարցն ուղ­ղեց Կենտ­րո­նա­կան ընտ­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վին: Ի պա­տաս­խան ա­սա­ցին, որ ի­րա­վա­կար­գա­վո­րում­նե­րի մա­սով այս պա­հին մե­կնա­բա­նու­թյուն չեն տա­լիս: Օ­րեն­սդ­րու­թյուն գրող­նե­րի մտ­քի ծայ­րով երևի ան­ցած էլ չի լի­նի, որ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գա­հին ու դա­տա­վոր­նե­րին հե­ռաց­նե­լու հա­մար օ­րե­րից մի օր հան­րաք­վե է անց­կաց­վե­լու, ու հենց դա է պատ­ճա­ռը, որ «Հան­րաք­վեի մա­սին» սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քի «Հան­րաք­վեի չե­ղարկ­ման» մա­սին դրույթ­նե­րում նմա­նօ­րի­նակ ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ ո­չինչ գտ­նել հնա­րա­վոր չէ: Ե­թե սո­վո­րա­կան ընտ­րու­թյուն­նե­րի դեպ­քում՝ խոր­հր­դա­րա­նա­կան, ՏԻՄ և այլն, օ­րեն­քը սահ­մա­նում է, որ թեկ­նա­ծուն ինք­նա­բա­ցարկ կա­րող է ներ­կա­յաց­նել ընտ­րու­թյու­նից տասն օր ա­ռաջ, ա­պա այս դեպ­քում որևէ նորմ կամ տրա­մա­բա­նու­թյուն չի գոր­ծում: Ե­թե դա­տա­վոր­նե­րը մինչև փետր­վա­րի 27-ն օգտ­վեն վա­ղա­ժամ կեն­սա­թո­շա­կի օ­րեն­քից, ա­պա հան­րաք­վեն չե­ղյալ կհայ­տա­րար­վի: Բայց ե­թե դրա­նից հե­տո ՍԴ դա­տա­վոր­ներն ուղ­ղա­կի հայ­տա­րա­րեն, որ դա­դա­րեց­նում են պաշ­տո­նա­վա­րու­մը, ա­պա հան­րաք­վեն պետք է տե­ղի ու­նե­նա: Իսկ թե ինչ տրա­մա­բա­նու­թյամբ, պա­տաս­խան ոչ ոք չու­նի:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 11820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ